Մեքսիկան հետաքրքրված է ԵԱՏՄ-ով
https://parstoday.ir/hy/news/world-i19738-Մեքսիկան_հետաքրքրված_է_ԵԱՏՄ_ով
Մեքսիկային հետաքրքրում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը տարածաշրջանում սեփական մասնակցությունը բարձրացնելու համար, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այդ մասին ասել է լատինաամերիկյան այդ երկրի ԱԳՆ տեղակալ Կառլոս դե Իկասան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2016 13:14 Asia/Tehran
  • Մեքսիկան հետաքրքրված է ԵԱՏՄ-ով

Մեքսիկային հետաքրքրում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը տարածաշրջանում սեփական մասնակցությունը բարձրացնելու համար, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այդ մասին ասել է լատինաամերիկյան այդ երկրի ԱԳՆ տեղակալ Կառլոս դե Իկասան:

«Մենք միության նկատմամբ մեծ հետաքրքրություն ունենք: Այն մեզ տարածաշրջանում ավելի մեծ ներկայության հնարավորություն կտա: Անհրաժեշտ է դիտարկել Խաղաղօվկիանոսյան ալիանսի ու ԵԱՏՄ մերձեցման հարցը»,- մասնավորապես նշել է դե Իսական, ով այսօր կմեկնարկի իր պաշտոնական այցը ՌԴ:

Ավելի վաղ ԵԱՏՄ ինտեգրացիոն և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր, որ ԵԱՏՄ և Մեքսիկան ուսումնասիրում են համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունները:

armedia.am

1/6/2015