Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարին
https://parstoday.ir/hy/news/world-i197704-Ալիևն_ընդունել_է_Իսրայելի_ԱԳ_նախարարին
Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտգործնախարար, Համատեղ հանձնաժողովի համանախագահ Էլի Քոհենին։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 19, 2023 09:03 Asia/Tehran
  • Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարին

Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտգործնախարար, Համատեղ հանձնաժողովի համանախագահ Էլի Քոհենին։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Քոհենը Բաքվում հայտարարել է, որ «Իսրայելից Ադրբեջան է եկել երբևէ ամենամեծ պատվիրակությամբ»։

«Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները ռազմավարական են, ուստի Իսրայելում դեսպանատան բացումից հետո ես որոշեցի գալ ձեր գեղեցիկ երկիր։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք ադրբեջանական ժողովրդի և հրեա ժողովրդի և կառավարությունների միջև: Մենք Ադրբեջանը դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր»,- ասել է հրեա նախարարը։

tert.am