Սիրիայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ ռազմական համակարգման կենտրոն է ստեղծվելու
Մայիս 09, 2023 13:57 Asia/Tehran
Այսօր (երեքշաբթի, մայիսի 9-ին) Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն հայտարարել է, որ Սիրիայում կստեղծվի ռազմական համակարգման կենտրոն՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի մասնակցությամբ։
Այս լուրը հրապարակվում է այն դեպքում, երբ վաղը (չորեքշաբթի, մայիսի 10-ին) Մոսկվայում տեղի է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը՝ կապված Սիրիայի իրավիճակի և Դամասկոսի ու Անկարայի միջև տարաձայնությունների լուծման հետ։