Sputnik. ԱՄՆ-ն փորձում է թուլացնել եվրոպական խոշոր տերություններին
Մայիս 12, 2023 11:10 Asia/Tehran
Պատերազմական թղթակից Լիջա Մագնեյրը, նշելով, որ ԱՄՆ-ի գործողությունները խթանեցին Ֆրանսիայի և Գերմանիայի միջև տարաձայնություններն ասում է. «ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով այս երկու երկրները կանգնել են ներքին ճգնաժամի դիմաց»:
Նա նշում է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև կա մեկ այլ ընդհանրություն՝ երկու երկրների ղեկավարներն այլևս չեն ներկայացնում իրենց ժողովրդի կամքը։
Ըստ Մագնեյրի՝ Եվրոպա մայրցամաքում դինամիզմի և ուժային դինամիկայի շարունակական վերափոխմամբ՝ ԱՄՆ-ն ձգտում է թուլացնել Գերմանիան ու Ֆրանսիան:
Նա նշում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգուտ քաղել թուլացած Եվրոպայից և դա տեղի է ունենում Ուկրաինայում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած պատերազմի ֆոնին:
Պիտակ