Գազայի մերջակա շրջաններից փախել է ավելի քան 10 հազար ավանաբնակ
Մայիս 14, 2023 04:22 Asia/Tehran
Եբրայական աղբյուրների հաղորդմամբ՝ Պաղեստինի դիմադրության և Սիոնիստական ռեժիմի միջև բախումների նոր փուլի մեկնարկից մինչ օրս ավելի քան 10 հազար սիոնիստ ավանաբնակներ լքել են Գազայի շրջակայքի բնակավայրերը։
Այս մասին հայտնում է Walla գործակալությունը:
Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակն այսօր հայտարարել է, որ Գազայում Դիմադրության խմբերի հետ բախումների նոր փուլի սկզբից ի վեր գրավյալ տարածքների ուղղությամբ արձակվել է 1099 հրթիռ։ Նա նշել է, որ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգն այս ընթացքում կարողացել է խոցել միայն 340 հրթիռ:
«Ազատամարտիկների վրեժ» գորոծղության շրջանակներում իրականացված հրթիռակոծության հետևանքով երկու սիոնիստ զոհվել է, ևս 57-ը՝ վիրավորվել։