Հռոմի Պապը քննադատել է երեխա ունենալու փոխարեն ընտանի կենդանիներ պահելը
https://parstoday.ir/hy/news/world-i199408-Հռոմի_Պապը_քննադատել_է_երեխա_ունենալու_փոխարեն_ընտանի_կենդանիներ_պահելը
Հռոմի Պապը հայտարարել է, որ  Իտալիայի տնտեսական խնդիրները միայն հարուստներին են հնարավորություն տալիս մի քանի երեխա ունենալ:    
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2023 04:39 Asia/Tehran
  • Հռոմի Պապը քննադատել է երեխա ունենալու փոխարեն ընտանի կենդանիներ պահելը

Հռոմի Պապը հայտարարել է, որ  Իտալիայի տնտեսական խնդիրները միայն հարուստներին են հնարավորություն տալիս մի քանի երեխա ունենալ:    

Իտալիայում ծնելիության անկման թեմայով  համաժողովում ունեցած  ելույթում, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ երեխաների թվի նվազումը վկայում է ապագայի հանդեպ հույսի պակասի մասին և երիտասարդ սերնդի մոտ առկա է անապահովության և անկայունության զգացում:
Նա նշել է. «Կայուն աշխատանք և բնակարան գնելու հետ կապված բարդություններն, ինչպես նաև վարձակալության բարձր գներն ու անբավարար աշխատավարձերը հիմնական խնդիրներն են»։
Ֆրանցիսկոս Պապը հավելել է. «Երիտասարդ կանանց համար կան «գրեթե անհաղթահարելի սահմանափակումներ», ինչը նրանց ստիպում է ընտրություն կատարել մայրության և կարիերայի միջև: Իսկ քանի որ երեխա մեծացնելը շատ թանկ հաճույք է, մարդիկ վերանայել են իրենց առաջնահերթությունները»։
Իտալիացիները, որ մինչ ուկրաինական պատերազմը պայքարում էին երկրում կյանքի պայմանների թանակցման դեմ, այժմ ավելի լուրջ վնասներ են կրում, քանի որ ուկրաինական պատերազմի հետևանքով երկրում գրանցվել է վառելիքի և սննդի գների երկնիշ աճ: