Անկարայում մեկնարկել են ճակատագրական ընտրությունները
Այսօր առավոտյան Թուրքիայի քաղաքացիւները գնացել են ընտրատեղամասեր՝ ընտրելու երկրի նոր նախագահին: Քվեարկությունը կտևի մինչև 17:00-ն:
Թուրքերը մեծ հույսեր են կապում նախագահական ընտրությունների հետ և ակնկալում, որ երկրում իրավիճակը կփոխվի:
Ըստ Economist-ի՝ Թուրքիայի նախագահական ընտրություններն 2023 թվականի ամենակարեւոր ընտրություններն են:
Թուրքիայում կյանքի պայմանների վատթարացումը հատկապես վերջին մեկ տարում, դարձել է իշխող կուսակցության ամենախոցելի կետը և այս խնդրի լուծումն ընտրողների հիմնական պահանջն է:
Ավելի վաղ մեղադրանքներ էին հնչել Ռուսաստանի դեմ՝ կապված Թուրքիայի ընտրություններին միջամտության հետ, որոնք Կրեմլը հերքել էր:
ՌԴ-ն հայտարարել էր. «Ռուսաստանը կտրականապես մերժում է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի օգտին այդ երկրի ընտրություններին միջամտելու մասին մեղադրանքը: Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն չի կարող ապացույցներ ներկայացնել այս երկրի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Մոսկվան հարգում է թուրք ժողովրդի ընտրությունը»։