Մեկնաբանություն՝Թուրքիայում ընտրական գործընթացում մի թևի կեղծիքների մասին հայտարարություն է հրապարակվել
Էրդողանի կառավարությանը կապված «Ստար» լրատվական կայքը հայտնել է Կոնիայում «Ժողովրդական Հանրապետություն »կուսակցության հետ առնչվող հոսանքի ընտրախախտումների մասին։«Ստար» լրատվական կայքը հայտարարում է.« Ընտրություններից երկու օր առաջ ,անվտանգության ուժերը ձերբակալել են 41 հոգու՝ հայտնաբերելով ընտրակեղծիքներ»։
Թուրքիայի անվտանգության ուժերը նաև հայտնել են .« Կոնիայի շրջանի Ժողովրդական Հանրապետություն կուսակցության շրջանային ղեկավարը ձերբակալվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների մեծ թվով կնքված քվեաթերթիկների հետ՝ հօգուտ «Ազգային դաշինք» կոչվող ընդդիմադիր շարժման թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի։
Թուրքական այս լրատվամիջոցի պնդմամբ՝ այս մեղադրյալը 41 այլ անձանց հետ միասին կեղծ ընտրական քվեաթերթիկներ է պատրաստել հօգուտ Քըլըչդարօղլուի և ծրագրել էր դրանք գցել քվեատուփերը ընտրությունների օրը, սակայն ձերբակալվել են «ընտրական օրենքին դեմ գնալու »մեղադրանքով:
Այս կապակցությամբ ուշագրավ է՝ Թուրքիայի ԶԼՄ-ներում այս լուրերի չլուսաբանվելը: Թեև Թուրքիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուների կողմից միմյանց հասցեին սկանդալային մեղադրանքներ հնչեցնելը բնական երևույթ է,թվում է թե ՝այս ուղղությամբ է կատարվել «Ժողովրդական Հանրապետություն »կուսակցության կողմից խարդախության հավակնության հարցը։
Թուրքիայի անվտանգության ուժերի վերջին հայտարարությունը հրապարակվել է այնպիսի պայմաններում, երբ հարցումների համաձայն՝ «Մելլաթ» կոալիցիան առնվազն հինգ տոկոսով գերազանցել է «Հանրապետական» կոալիցիային։Թուրքիայի նախագահական ընտրությունների անկախ թեկնածու «Մոհարրամ Ինջեի» հրաժարականից հետո «Մելլաթ» կոալիցիան առաջին փուլում հաղթելու ավելի մեծ հույս ունի։
Մյուս կողմից, Թուրքիային իշխող ընթացքը մշտապես տարբեր ամբաստանություններ հասցեագրելով ընտրական մրցակիցներին ,իմասնավորի «Մելլաթ»վեցյակ կուալիցիայի համատեղ թեկնածուին ,փորձում է Քեմալ Քըլըչդարօղլուին ընտրական մրցումներից մի կողմ մղել ,բայց այս հարցով շատ հաջողություններ չի արձանագրել : Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս ձախողումը ապացուցում է, որ «Մելլաթ»վեցյակ կոալիցիայի հոսանքը կրկնակի ուժ է ստացել Թուրքիայի քաղաքական ասպարեզում և նախընտրական մրցապայքարներում։
Անկախ լրատվամիջոցների, հատկապես «Iran Press» միջազգային լրատվական գործակալության կողմից թուրք ընտրողներից կատարված դաշտային հարցախույզը պարզում է, որ Թուրքիայի ժողովրդի հիմնական խնդիրները կենտրոնացած են տնտեսական դժվարությունների և անարդարության վրա։Թեև Թուրքիայի ժողովուրդը բազմաթիվ խնդիրների դեմ հանդիման է կանգնած, սակայն նրանք ցանկանում են բարելավվի իրենց կենսապայմանները և Թուրքիայում վերջ գտնի տնտեսական ճգնաժամը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քիչ մեկ տասնամյակում զրոյացրել է Թուրքիայի հարաբերությունները բոլոր հարեւան երկրների հետ: Սակայն մեկ տարի առաջվանից, նա փորձել է վերականգնել հարաբերությունները սիոնիստական ռեժիմի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և տարածաշրջանի մի շարք այլ երկրների հետ, սակայն այդ վերականգնման զգալի ծախսերը թաքնված են Թուրքիայի ժողովրդի աչքից։
Թուրքիայի հարցերի ակտիվ փորձագետ ՝Ռահման Ղահրամանփուրը, Թուրքիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր գնահատականում ասել է.« Էրդողանի կամ Քըլըչդարօղլուի հաղթանակը միգուցե փոփոխության ենթարկի Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, բայց դա չի նշանակում նկատելի փոփոխություն Թուրքիայի արտաքին քաղաքականության կառուցվածքում»։ Թուրքիայի 13-րդ նախագահական ընտրությունները և այդ երկրի 28-րդ խորհրդարանական ընտրությունները միաժամանակ տեղի են ունենում այսօր ,կիրակի, մայիսի 14-ին: