Ամերիկյան մարդու իրավունքների թեմայով համաժողովում քննարկվել են ԱՄՆ-ի իրականացրած հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i199470-Ամերիկյան_մարդու_իրավունքների_թեմայով_համաժողովում_քննարկվել_են_ԱՄՆ_ի_իրականացրած_հանցագործությունները
Իրանում ընթացող Ամերիկյան մարդու իրավունքների թեմայով համաժողովում քննարկվել են ԱՄՆ-ի իրականացրած հանցագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2023 06:00 Asia/Tehran

Իրանում ընթացող Ամերիկյան մարդու իրավունքների թեմայով համաժողովում քննարկվել են ԱՄՆ-ի իրականացրած հանցագործությունները:

Իրանի մարդու իրավունքների շտաբի ղեկավար Քազեմ Ղարիբաբադին երեկ կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի ու իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ի իրականացրած հանցագործությունները սահման չունեն»: 
Նա նշել է. «Իրանցիները պետք է իմանան թե ՄԱՆ-ն ինչ հանցագործություններ է իրականացրել իրենց դեմ: Եվ դրանք կապ չունեն Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգի հետ, քանի որ ուղղակիորեն թիրախավորել են Իրանի ժողովրդին: Այդ մասին  պետք է անընդհատ հիշեցնել տարբեր միջոցներով»։
Ղարիբաբադին հավելել է. «ԱՄՆ-ի հանցագործությունների մասին միայն հիշեցնելը քաղաքական քայլ չէ և այնպես չէ, որ մենք այդ երկիրը համարում ենք մեր թշնամին և փորձում ենք օգտագործել մի շարք գործիքներ և միջոցներ՝ արձագանքելու ԱՄՆ-ի թշնամական գործողություններին: Մեր քայլերը հիմնված են փաստերի, իրավական գործողությունների վրա և նպատակ ունեն բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը Իրանի ներսում և դրսում»։
 Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «Իրանի «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների վախկոտ և հանցավոր սպանությունը խոշոր ահաբեկչություն էր, որը կարելի է անվանել պետական ահաբեկչություն»։