Երեխաների թրաֆիքինգ և սեռական բռնություն ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցում
Եկեղեցու անգործությունը երեխաների նկատմամբ բռնություն գործադրող քահանաների նկատմամբ լրջորեն վերաբերվելու հարցում հանգեցրել է նրան, որ եկեղեցում շարունակվում են երեխաների նկատմամբ սեռական բռնությունները:
«USA Today»-ի փոխանցմամբ՝ 56-ամյա քահանա Մայքլ Զաքարիասը Օհայո նահանգի դատարանի երդվյալ ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել երեխաների սեռական թրաֆիքինգի մի քանի գործերով։
Դատարանի երդվյալ ատենակալների կողմից ներկայացված հանցագործություններն ընդգրկում են 2005 թվականի հուլիսից 2020 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածը:
Դատախազի օգնական Քրիստիան Քլարկը հայտարարության մեջ ասում է, որ մեղադրյալը զոհերին դավաճանել է ամենաանմարդկային ձևով։
Ամերիկացի այս հովվի դատավարությունն անցկացվել է մայիսի երկրորդ օրը Օհայո նահանգի «Տոլեդո» շրջանային դատարանում, և ըստ դատական փաստաթղթերի՝ նա փորձել է ահաբեկել և վճարել տուժածներին։
Նախկինում Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի կաթոլիկ եկեղեցու քահանաների և եկեղեցու աշխատակիցների կողմից սեռական բռնության է ենթարկվել ավելի քան 600 երեխա: