Պուտինն ու Զելենսկին համաձայնել են խաղաղ բանակցություններ անցկացնելու առաջարկին
https://parstoday.ir/hy/news/world-i199572-Պուտինն_ու_Զելենսկին_համաձայնել_են_խաղաղ_բանակցություններ_անցկացնելու_առաջարկին
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել են ընդունել աֆրիկյան երկրների խաղաղության պատվիրակությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2023 13:55 Asia/Tehran
  • Պուտինն ու Զելենսկին համաձայնել են խաղաղ բանակցություններ անցկացնելու առաջարկին

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել են ընդունել աֆրիկյան երկրների խաղաղության պատվիրակությանը։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան երեքշաբթի օրը հայտարարեց, որ  աֆրիկյան երկրների անունից խոսել է Պուտինի և Զելենսկու հետ , որպեսզի նրանք համաձայնեն ընդունել աֆրիկյան առաջնորդների առաքելությունը խաղաղության  ծրագրում:

Ռամաֆոսան ասել է, որ իր ռուս և ուկրաինացի գործընկերները պայմանավորվել են ընդունել աֆրիկյան խաղաղության նախաձեռնությունը, որն ուղղված է գրեթե 15-ամսյա պատերազմի լուծմանը:

Ըստ Ռամաֆոսայի՝ այս երկու նախագահների (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի) հետ իմ զրույցները ցույց տվեցին, որ երկուսն էլ պատրաստ են հյուրընկալել   Աֆրիկայի  առաջնորդներին։

Reuters լրատվական գործակալությունը վկայակոչելով  Ռամաֆոսայի խոսքերը, հաղորդել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ն և  Բրիտանիան տեղեկացվել են աֆրիկյան նախաձեռնության մասին: