Ֆրանսիայում երեխաները համարվում են թմրախմբերի միանգամյա օգտագործման ստրուկները
https://parstoday.ir/hy/news/world-i199576-Ֆրանսիայում_երեխաները_համարվում_են_թմրախմբերի_միանգամյա_օգտագործման_ստրուկները
Ֆրանսիացի երեխաներն ու դեռահասները հիմնականում գայթակղվում են թմրախմբերի կողմից և միանում նրանց: Նրանք համարվում են իրենց տերերի միանգամյա ստրուկները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 16, 2023 17:29 Asia/Tehran
  • Ֆրանսիայում երեխաները համարվում են թմրախմբերի միանգամյա օգտագործման ստրուկները

Ֆրանսիացի երեխաներն ու դեռահասները հիմնականում գայթակղվում են թմրախմբերի կողմից և միանում նրանց: Նրանք համարվում են իրենց տերերի միանգամյա ստրուկները։

Համաձայն Ֆրանսիայի իշխանության պաշտոնյաների հայտարարության, Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում թմրանյութի մաքսանենգության առևտրով զբաղվողները՝ Ֆրանսիայի տարբեր ծայրամասերից խոցելի դեռահասներին ներքաշում են կիսաստրկության կյանք:

2022 թվականի սկզբից ի վեր Մարսելի փողոցային պատերազմներում սպանվել են 45 երեխաներ և դեռահասներ:Ապրիլի երկրորդ շաբաթվա ընդամենը մեկ գիշերում զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։

Ըստ Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնյայի, փողոցային գործարքները երեխաներին փոխանցելով՝ թմրանյութերի հանցախմբերը կարող են ապահով մնալ, քանի որ եթե այդ երեխանները ձերբակալվեն, ապա նրանք չունեն ցանցի մասին բավարար տեղեկատվություն՝ ոստիկանությանը փոխանցելու համար:

Մարսելի դատավորները հայտարարել են, որ յուրաքանչյուր 10 դեռահասից, որին նրանք այժմ հանդիպում են քաղաքի թմրանյութերի գործարքներում, 4-ը այլ վայրերից մուտք են գործել Մարսել քաղաք: