Եղիսաբեթ թագուհու հուղարկավորության ծախսերը կազմել են մոտ 200 միլիոն դոլար
https://parstoday.ir/hy/news/world-i199724-Եղիսաբեթ_թագուհու_հուղարկավորության_ծախսերը_կազմել_են_մոտ_200_միլիոն_դոլար
Մեծ Բրիտանիայի գանձապետարանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորության համար կառավարությանն անցյալ տարի ծախսել է 162 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 200 միլիոն դոլար):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2023 06:04 Asia/Tehran
  • Եղիսաբեթ թագուհու հուղարկավորության ծախսերը կազմել են մոտ 200 միլիոն դոլար

Մեծ Բրիտանիայի գանձապետարանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորության համար կառավարությանն անցյալ տարի ծախսել է 162 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 200 միլիոն դոլար):

Եղիսաբեթ թագուհու հուղարկավորությունը տեղի ունեցավ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին: 1965 թվականին նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուղարկավորությունից հետո սա Բրիտանիայում տեղի ունեցած առաջին պաշտոնական արարողությունն էր: 

 Հուղարկավորությանը մասնակցում էին համաշխարհային առաջնորդներ և բարձրաստիճան անձինք: Այն տեղի ունեցավ 10-օրյա ազգային սուգից հետո: Եղիսաբեթ թագուհին մահացավ 2022թ. սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում: Նա գահակալեց 70 տարի: