Բարձրացել է նավթի համաշխարհային գինը
https://parstoday.ir/hy/news/world-i199752-Բարձրացել_է_նավթի_համաշխարհային_գինը
Համաշխարհային շուկաներում հում նավթի գինը բարձրացել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2023 12:48 Asia/Tehran
  • Բարձրացել է նավթի համաշխարհային գինը

Համաշխարհային շուկաներում հում նավթի գինը բարձրացել է:

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը տեղի ունեցած գործարքներում նավթի գինն աճել է: Նախորդ օրը (հինգշաբթի) համաշխարհային շուկաներում նավթի գինը մեկ տոկոսից ավել անկում էր ապրել:

Brent տեսակի նավթի գինը ուրբաթ օրը թանկացել է 77 ցենտով՝ հասնելով բարելի դիմաց 76,63 դոլարի:

Միևնույն ժամանակ, ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթը  45 ցենտ կամ 0,63 տոկոս հավելում կրելով ՝ վաճառվում է 72 դոլար 31 ցենտ։