Բայդեն․ Մենք չենք ձգտում անջատվել Չինաստանից։ Մենք ձգտում ենք նվազեցնել ռիսկերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրները համաձայնության են եկել Չինաստանի հանդեպ իրենց մոտեցման և իրենց մատակարարումների շղթաները բազմազան դարձնելու անհրաժեշտության հարցերում,որպեսզի կախված չլինեն մեկ երկրից, տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք չենք ձգտում անջատվել Չինաստանից։ Մենք ձգտում ենք նվազեցնել ռիսկերը և դիվերսիֆիկացնել Չինաստանի հետ մեր հարաբերությունները»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Բայդենը։
Նա ավելացրել է, որ «շուտով» հալոցք է ակնկալում Չինաստանի հետ սառը հարաբերություններում, որն առաջացել էր այս տարի ավելի վաղ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ ԱՄՆ-ն հարվածել էր «զգայուն ռազմական օբյեկտների» վրայով թռչող չինական աերոստատին։
Ավելի վաղ Չինաստանը կտրուկ արձագանք էր տվել «Մեծ յոթնյակի» արտահայտություններին։
«Այսպիսի գործողությունները միջազգային վստահություն չեն ներշնչում։ Ուշադրություն չդարձնելով Չինաստանի լուրջ անհանգստությանը, «Մեծ յոթնյակը» շարունակել է Չինաստանի հետ կապված հարցերի մանիպուլյացիան, Չինաստանի վատաբանումն ու նրա վրա հարձակումները, կոպիտ միջամտությունը Չինաստանի ներքին գործերին։ Չինաստանն իր խորը դժգոհությունն ու վճռական անհամաձայնությունն է հայտնում դրան»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
news.am