Իրան ժամանած ռուս զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է
Մայիս 23, 2023 13:40 Asia/Tehran
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտնել է, որ այս տարվա հունվարից մինչ մարտ ամիսներին Իրան է այցելել մոտ 10400 ռուս զբոսաշրջիկ։
Այս ասոցիացիան հավելել է.-« Անցյալ տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 3 հազար 400 մարդ, ինչը վկայում է Իրան ժամանած ռուս զբոսաշրջիկների 300 տոկոս (եռակի) աճի մասին»։
Նշենք, որ Իրանը իր մշակութային ու պատմական հարստությամբ, չորս եղանակներով ու գեղեցիկ բնությամբ, ինչպես նաև ջերմ ու հյուրընկալ մարդկանցով միշտ գրավել է օտարերկրյա զբոսաշրջիկների, հատկապես Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների ուշադրությունը։