Էրդողան. Ադրբեջանի օգնությամբ մենք ազատագրեցինք Ղարաբաղը
https://parstoday.ir/hy/news/world-i200074-Էրդողան._Ադրբեջանի_օգնությամբ_մենք_ազատագրեցինք_Ղարաբաղը
Twitter-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է. «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի հետ միասին ազատագրեցինք Ղարաբաղը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2023 04:30 Asia/Tehran
  • Էրդողան. Ադրբեջանի օգնությամբ մենք ազատագրեցինք Ղարաբաղը

Twitter-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է. «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի հետ միասին ազատագրեցինք Ղարաբաղը»:

Axar.az-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ Թյուրքալեզու երկրների կազմակերպության (TDT) ստեղծմամբ, այդ երկրների հետ Անկարայի հարաբերություններն ամրապնդվել են: 
Էրդողանը գրել է. «Մենք ավելի ենք մոտեցել այն երկրներին, որոնց հետ կիսում ենք պատմությունը, լեզուն, կրոնը և մշակույթը: Առաջնորդվելով «Ուր էլ որ լինեն մեր հայրենակիցները, մենք այնտեղ ենք» կարգախոսով, մենք Ռոմելիից Կովկաս ոչ մեկին չենք լքել»:
Թուրքիան պնդում է, որ պատմության ընթացքում և անհրաժեշտության դեպքում, ամբողջ աշխարհում աջակցել է  թյուրքական ծագում ունեցող ժողովուրդներին, այդ թվում՝ չերքեզներին, թաթարներին, գագաուզներին, թուրքմեններին, մեսխեթցի թուրքերին, ուզբեկներին և ույղուրներին: