Իսրայելի դերն Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i200160-Իսրայելի_դերն_Իրան_Ադրբեջան_հարաբերությունների_սրման_հարցում
Կովկասի զարգացումների վերլուծաբան և Eurasia Daily Monitor-ի IRAS գիտական խորհրդի անդամ Դոկտոր Վալի Քալեջին կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունների այն պնդումը, թե իրենք թույլ չեն տալիս Սիոնիստական ռեժիմին ռազմական նպատակներով օգտագործել երկրի տարածքն Իրանի դեմ, չեն համոզել Թեհրանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2023 07:58 Asia/Tehran
  • Իսրայելի դերն Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման հարցում

Կովկասի զարգացումների վերլուծաբան և Eurasia Daily Monitor-ի IRAS գիտական խորհրդի անդամ Դոկտոր Վալի Քալեջին կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունների այն պնդումը, թե իրենք թույլ չեն տալիս Սիոնիստական ռեժիմին ռազմական նպատակներով օգտագործել երկրի տարածքն Իրանի դեմ, չեն համոզել Թեհրանին:

Նա նշում է, որ Իրանի կարծիքով  Իսրայելն  Ադրբեջանի ցամաքային տարածքից և օդային տարածքից ուղղակի սպառնալիք է համարվում Իսլամական Հանրապետության համար։

Քաղաքագետի կարծիքով՝ Թել Ավիվում Բաքվի դեսպանատան բացումը խորացրեց Ադրբեջանի  և Իրանի միջև տարաձայնությունները և ավելացրեց Թեհրանի մտահոգությունները։

Դոկտոր Քալեջին նշում է. «Իրանում շատերը կարծում են, որ Իսրայելի ռազմական, հետախուզական և անվտանգության աջակցությունը Ադրբեջանին, անհրաժեշտ հող է պատրաստել ռեժիմի համար՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցության գոտին ընդլայնելու համար»:

Նշելով, որ Իրանի լայնածավալ զորավարժությունները Բաքվի սխալ հաշվարկների արդյունքն են, նա հավելում է. «Զորավարժությունների հիմնական նպատակն է արտահայտել Իրանի դիրքորոշումը  տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխության վերաբերյալ  և հայտարարել Իրանի սահմանների մոտ Իսրայելի ռազմական և անվտանգության աճող ներկայության դեմ պայքարելու պատրաստակամության մասին»։