Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել հունիսին
https://parstoday.ir/hy/news/world-i20017-Հայաստանի_ու_Ադրբեջանի_նախագահները_համաձայնել_են_հանդիպել_հունիսին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) մայիսի 31-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և հունիսի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2016 08:54 Asia/Tehran
  •  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել հունիսին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) մայիսի 31-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և հունիսի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել:

Համանախագահները հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումներում քննարկվել է Վիեննայում մայիսի 16-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ընդունած որոշումների կյանքի կոչման հարցը:

«Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները նախարարներին են ներկայացրել փաստաթղթեր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետախուզական մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ:

Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: