Պուտինը գագաթնաժողովից հետո ԵԱՏՄ գործընկերների հետ 13 փաստաթուղթ է ստորագրել. մանրամասներ
https://parstoday.ir/hy/news/world-i200198-Պուտինը_գագաթնաժողովից_հետո_ԵԱՏՄ_գործընկերների_հետ_13_փաստաթուղթ_է_ստորագրել._մանրամասներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի մասնակիցներն ամփոփիչ փաստաթղթեր են ստորագրել: Փաստաթղթերի ցուցակը հրապարակվել է Կրեմլի կայքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2023 15:15 Asia/Tehran
  • Պուտինը գագաթնաժողովից հետո ԵԱՏՄ գործընկերների հետ 13 փաստաթուղթ է ստորագրել. մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի մասնակիցներն ամփոփիչ փաստաթղթեր են ստորագրել: Փաստաթղթերի ցուցակը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Փաստաթղթերը 13-ն են։ Դրանց թվում են ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման ծրագրերի իրականացման և միության անդամ պետությունների կողմից 2021-2022 թվականներին առևտրի ծառայությունների կարգավորման, հիմնադրման և գործունեության կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին կարգադրությունները։

Ստորագրվել է նաև արձանագրություն, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարված փոփոխություններով ԵԱՏՄ մասնակից պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Ստորագրված փաստաթղթերի ցանկը եզրափակում է ԵՏԲԽ հերթական նիստի անցկացման տեղի և ժամի մասին կարգադրությունը:

Ընդլայնված նիստին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):

armeniasputnik.am