Թուրքիայի նախագահական ընտրությունների մրցակիցները կարևորել են ընտրատեղամասերում ընտրողների ակտիվ մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i200366-Թուրքիայի_նախագահական_ընտրությունների_մրցակիցները_կարևորել_են_ընտրատեղամասերում_ընտրողների_ակտիվ_մասնակցությունը
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընտրողներին կոչ են արել ակտիվ մասնակցություն բերել ընտրություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 13:08 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահական ընտրությունների մրցակիցները կարևորել են  ընտրատեղամասերում ընտրողների ակտիվ մասնակցությունը

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընտրողներին կոչ են արել ակտիվ մասնակցություն բերել ընտրություններին:

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն այսօր առավոտյան մեկնարկել  և շարունակվում է: Երկու թեկնածություներն ընդգծել են ընտրողների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: 

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը  8-ին մեկնարկել է երկրի 81 նահանգների  1094 ընտրատարածքներում, և ընտրական օրենքի համաձայն՝  քվեարկությունը շարունակվելու է մինչև այսօր երեկոյան ժամը 5-ը։

Այսօր Թուրքիայի ժողովուրդը գործադիր իշխանությունը ղեկավարելու համար ընտրություն է կատարելու գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  և  Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցությունների «Ժողովրդական դաշինքի»   թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև :

Այսօրվա զգայուն ընտրությունները Թուրքիայի պատմության մեջ համարվում են 13-րդ նախագահական ընտրությունները  և այդ երկրում քաղաքական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխվելուց հետո երկրորդ նախագահական ընտրությունները: