Սիոնիստական ռեժիմի ղեկավարը կմեկնի Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i200398-Սիոնիստական_ռեժիմի_ղեկավարը_կմեկնի_Ադրբեջան
Սիոնիստական ռեժիմի «Հաֆթ» հեռուստաալիքը կիրակի երեկոյան հայտարարել է, որ Իցհակ Հերցոգը երեքշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2023 05:22 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ղեկավարը կմեկնի Ադրբեջան

Սիոնիստական ռեժիմի «Հաֆթ» հեռուստաալիքը կիրակի երեկոյան հայտարարել է, որ Իցհակ Հերցոգը երեքշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։

Սիոնիստական  լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այցը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, և Հերցոգը պատրաստվում է նշել Բաքվում Սիոնիստական ռեժիմի ստեղծման 75-ամյակը։
Ենթադրվում է, որ այցի ընթացքում Հերցոգին կուղեկցեն Առողջապահության, Ներքին գործերի նախարարները և Քնեսետի որոշ անդամներ։
Իսրայելի արտգործնախարար Իլի Քոհենն անցած ամիս այցելել է Ադրբեջան, որտեղ  հանդիպել է   Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վերջին տարիներին Թել Ավիվն ամրապնդել է իր հարաբերությունները Բաքվի հետ, նպատակ ունենալով ամրապնդել իր դերն այդ երկրում և հարաբերություններն ու ազդեցությունը կովկասյան տարածաշրջանի երկրներում։ 
Հարկ է նշել, որ Իրանն ավելի վաղ զգուշացրել էր Բաքվին, որ չի հանդուրժի Ադրբեջանի  տարածքից Իրանի դեմ ուղղված Իսրայելի գործողությունները: