Սիոնիստական ռեժիմի նախագահը ժամանել է Բաքու
Մայիս 30, 2023 04:43 Asia/Tehran
Եբրայական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հաղորդվում է, որ Իցհակ Հերցոգի երկօրյա այցի ընթացքում կքննարկվի Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունների ամրապնդման հարցը։
Վերջին տարիներին, սերտ հարաբերություններ հաստատելով Ադրբեջանի հետ և նկատի ունենալով Իրանի հետ այդ երկրի հարևանությունը,Սիոնիստական ռեժիմի իշխանությունները փորձել են հասնել իրենց տարածաշրջանային որոշ նպատակներին:
Իրանը զգուշացրել է տարածաշրջանում ցանկացած արկածախնդրության և Ադրբեջանի տարածքից Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած սպառնալիքի կապակցությամբ, նշելով, որ նման ցանկացած քայլի կպատասխանի ուժի կիրառմամբ: