ՆԱՏՕ-ն ձգտում է Եվրոպայում ճգնաժամային կենտրոններ ստեղծել
«ՆԱՏՕ-ի ճգնաժամային կենտրոնները Եվրոպայում» խորագրով հոդվածում «Ռահբորդ Մոասեր» վերլուծական կայքը գրել է. «Բացի այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի պատերազմում, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները Եվրոպայում ստեղծում են ևս երկու ճգնաժամային կենտրոններ՝ Բալկանները և Սկանդինավիան:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի և Գերմանիայի նման երկրներ այս վտանգավոր խաղին միանալու հիմնական պարտվողներն են, քանի որ կոնֆլիկտի սրումը Բալկաններում կամ Ռուսաստանի և սկանդինավյան երկրների միջև կհանգեցնի նոր կոնֆլիկտի եվրոպայի հողի վրա։
Այս հոդվածում ասված է. «Այս օրերին, ռազմավարական Բախմուտ քաղաքում ուկրաինացիների պարտությունից հետո, ՆԱՏՕ-ի առաջնորդները ոչ ակնհայտ, բայց շոշափելի ձևով բաժանվել են իրարից վերջին պատերազմի առնչությամբ։ Հյուսիսատլանտյան պայմանագրի (ՆԱՏՕ) որոշ անդամներ ասում են, որ Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ բանակցությունների սեղանը պետք է հնարավորինս շուտ դրվի, քանի որ հերթական ճակատամարտի երկարափգումը ձեռնտու չէ Կիևին և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին:
Մյուս կողմից, որոշ դերակատարներ, ինչպիսիք են Անգլիան, կարծում են, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժժիայի և Խերսոնի նման տարածքներում պայքարի շարունակական գործընթացը պետք է պահպանվի: Բացի այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի պատերազմում, ատլանտիստները Եվրոպայում ստեղծում են ճգնաժամի երկու այլ կենտրոններ,որոնք են Բալկանները և Սկանդինավիան:
Կոսովոյի և Սերբիայի միջև վերջին հակամարտությունները եվրոպական տարածքը անվտանգային դարձնելու ՆԱՏՕ-ի ծրագրի բացահայտող կետն են, որին հաջորդում է նպատակաուղղված միջամտությունը Եվրոպայի անդրսահմանային շրջաններում (հակամարտող կողմերի հետ անդրտարածաշրջանային դերակատարներին կապելու պատրվակով): Այլ խոսքով՝ ատլանտիստները փորձում են փոխել հակամարտության ձեւը, ոչ թե հակամարտության էությունը։
Բալկաններում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն՝ Ամերիկայի գլխավորությամբ, նոր ճգնաժամ է ձևավորում միջազգային հարաբերությունների ոլորտում։ Որքան մոտենում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության կետին՝ այնքան ավելի կոնկրետ և օբյեկտիվ է դառնում ճգնաժամը։