Հունիս 09, 2023 10:45 Asia/Tehran
  • Չինաստանն ու Կուբան պայմանավորվել են ԱՄՆ Ֆլորիդա  նահանգի մոտ էլեկտրոնային գաղտնալսման կայան կառուցել

Ամերիկյան թերթերից մեկը գրել է, որ Չինաստանի և Կուբայի միջև գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել ՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգից 100 մղոն հեռավորության վրա էլեկտրոնային գաղտնալսման կայան կառուցելու վերաբերյալ: Ֆլորիդա նահանգում տեղակայված են մեծ թվով ամերիկյան ռազմաբազաներ։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ ամերիկացի պաշտոնյաներին: Թերթը գրում է. «Այս կայանի կառուցումը Չինաստանին հնարավորություն կտա գաղտնալսել ԱՄՆ հարավ-արևելյան շրջանում իրականացվող էլեկտրոնային հաղորդակցությունները և վերահսկել ծովային երթևեկությունը»։

Հաղորդվում է, որ Չինաստանը պատրաստվում է Կուբային մի քանի միլիարդ դոլար տրամադրել գաղտնալսման կայանի շահագործման համար։ Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանել լուրը:

Այս լուրը հրապարակվում է մի իրավիճակում, երբ ԱՄՆ տարածքում չինական լրտեսական օդապարիկի հայտնվելուց և դրա խոցվելուց հետո, երկու երկրները ջանքեր են գործադրում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

 

 

Պիտակ