Պուտինի նկատմամբ ռուսների վստահությունը աճել է
Հունիս 09, 2023 13:05 Asia/Tehran
Հասարակական կարծիքի հիմնադրամի շաբաթական հարցումը ցույց է տալիս, որ ռուսաստանցիների մեծամասնությունը վստահում է նախագահ Վլադիմիր Պուտինին։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարցումն անցկացրել է «Հասարակական տրամադրությունների չափման հանրային կարծիքի հիմնադրամը»՝ առանցքային քաղաքական հարցերի շուրջ, և ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Պուտինի նկատմամբ մարդկանց վստահությունը շատ բարձր է։
Հասարակական կարծիքի հիմնադրամի շաբաթական հարցումը ցույց է տալիս, որ ռուսաստանցիների մեծամասնությունը վստահում է նախագահ Վլադիմիր Պուտինին (76 %), իսկ 77% դրական է գնահատել նրա գործունեությունը որպես նախագահ։