Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i202322-Ադրբեջանում_Ֆրանսիայի_դեսպանը_կանչվել_է_ԱԳՆ
Ֆրանսահայերի հետ Ֆրանսիայի նախագահի հանդիպումից և Արդբեջանի դեմ վերջինիս հնչեցրած հայտարարություններից հետո, Բաքվում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 02, 2023 11:06 Asia/Tehran
  • Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ֆրանսահայերի հետ Ֆրանսիայի նախագահի հանդիպումից և Արդբեջանի դեմ վերջինիս հնչեցրած հայտարարություններից հետո, Բաքվում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Երեկ հայկական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Մարսելում հայկական լոբբիի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի գործողությունների։

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի դեսպանին խնդրել են բացատրություն տալ հայկական լոբբիի ներկայացուցիչների հետ Էմանուել Մակրոնի վերջին հանդիպման և Բաքվի դեմ ուղղված հայտարարությունների վերաբերյալ։

Ֆրանսիան և Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունեն: Վերջերս Ֆրանսիայի Սենատը 295 կողմ ձայնով հավանություն տվեց բանաձևին, որոով կառավարությանը կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումների պատճառով։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մի քանի անգամ մտահոգություն է հայտնել կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ դատապարտելով Լաչինում Բաքվի գործողությունները: