Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են աշխարհում բազմակողմանի համակարգը
Չինաստանի իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Պեկինը Մոսկվայի հետ միասին նպաստում է միջազգային հարաբերություններում բազմակողմանիության և ժողովրդավարության ամրապնդմանը։
Ինդոնեզիայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Չինաստանի իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Յին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել ԱՍԵԱՆ-ին՝ օտարերկրյա միջամտությունները կանխելու և տարածաշրջանային խաղաղություն ապահովելու հարցում։
Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ Լավրովի հետ հանդիպմանը Վան Յին ասել է, որ ընթացիկ դարում աննախադեպ և մեծ փոփոխությունների ու զարգացումների պայմաններում Ռուսաստանն ու Չինաստանը հաստատակամորեն աջակցում են միմյանց օրինական շահերի հարցում և հավատարիմ են մնում հավասարակշռված համագործակցությանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես ընդգծել է Չինաստանի հետ համագործակցելու իր երկրի պատրաստակամությունը երկու երկրների ղեկավարների ձեռք բերած կարևոր կոնսենսուսի իրականացման և տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ամրապնդման գործում։ Նա նաև կոչ է արել ջանքեր գործադրել՝ խթանելու աշխարհի բազմաբևեռացումը՝ ընդդեմ տերությունների հեգեմոնիայի և քաղաքականության, ինչպես նաև աջակցել ԱՍԵԱՆ-ին: