Բազմաբևեռ համակարգի կողմնակիցների ընդհանուր կամքն ընդդեմ Արևմուտքի
Ռազմավարական վերլուծությունների կայքը հրապարակել է Սիրիայի նախագահի խորհրդական Բեթինա Շաաբանի հոդվածը:
Որտեղ ասվում է. «Կասկած չկա, որ ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովը լայն դռներ կբացի այն երկրների համար, որոնք ցանկանում են իրենց ուսերից հեռացնել արևմտյան գաղութատիրության ժառանգությունը և լրջորեն մասնակցել բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Աշխարհ, որը ձևավորվում է հաստատուն և չափված տեմպերով»:
Հոդվածում ասվում է. «Բազմաբևեռ աշխարհի ձևավորումը կանխելու հուսահատ փորձով՝ գաղութատեր Արևմուտքը ձևացնում է, թե Ռուսաստանի ներկայությունը Աֆրիկայում զուտ Վագների ուժերի ներկայությունն է և փորձում է խաբել աշխարհի հասարակական կարծիքը մարգինալ սյուժեով։ Նրանք նույնիսկ ցանկանում են Չինաստանի ներկայության մակարդակը իջեցնել միայն Թայվանի շուրջ երկխոսության վրա, իսկ Իրանի դեքպում խոսում են երկրում վերջին անկարգությունների ալիքի մասին։ Սակայն Արևմուտքում մոռացել են, որ իրենց խնդիրը ոչ միայն Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և ՀԳՀԾ-ի հետ է կապված, այլ աշխարհի բնակչության աճող ընկալման»։