ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահն զգուշացրել է Ճապոնիային
https://parstoday.ir/hy/news/world-i205484-ՌԴ_Ազգային_անվտանգության_խորհրդի_փոխնախագահն_զգուշացրել_է_Ճապոնիային
Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահն անդրադառնալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Տոկիոյի ռազմատենչ մոտեցմանը, Ճապոնիայի իշխանություններին զգուշացրել է՝ չկրկնել անցյալի սխալները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 03, 2023 18:04 Asia/Tehran
  • ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահն զգուշացրել է Ճապոնիային

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահն անդրադառնալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Տոկիոյի ռազմատենչ մոտեցմանը, Ճապոնիայի իշխանություններին զգուշացրել է՝ չկրկնել անցյալի սխալները։

Russia al-Youm-ի հաղորդման համաձայն՝  Ռուսաստանի արևելյան հատվածում գտնվող Յուժնո-Սախալինսկ քաղաքում  ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ մասին հայտարարելով  ասել է, որ Ճապոնիայի իշխանությունները, ԱՄՆ-ի աջակցությամբ,  ակտիվորեն  սկսել են զարգացնել Ճապոնիայի ռազմական ենթակառուցվածքները, գնել օտարերկրյա զենքեր, այդ թվում՝ գրոհային զենք, և չեղարկել Ճապոնիայի պաշտպանական ուժերի զարգացման և արտերկրում ռազմական գործողությունների համար մտցված սահմանափակումները»:

Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ռուսական Կուրիլյան կղզիների մոտ Ճապոնիայի զորավարժությունները  լրջորեն բարդացնում են իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի  փոխնախագահը հավելել է, -«Ճապոնիան, պատմությունը վերաշարադրելու, պատերազմական հանցագործությունները արդարացնելու և դրա հեղինակների վրա աչք փակելու համար ջանքեր գործադրելով, ինչպես դա եղավ անցյալ դարի կեսերին, այժմ աջակցում է նեո Նացիստական ​​ռեժիմին՝ այս անգամ Ուկրաինայում»:

Ռուսաստանն ու Ճապոնիան վիճելի կղզիների շուրջ տարաձայնության պատճառով, դեռ պաշտոնապես չեն ավարտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռազմական գործողությունները: Այս վեճերը կապված են այն կղզիների հետ, որոնք Խորհրդային Միությունը գրավել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։