Բաքուն Արգենտինայի դեսպանին կանչել է ԱԳՆ և բողոքի նոտա հղել՝ Արցախի մասին հայտարարությունների համար
https://parstoday.ir/hy/news/world-i205910-Բաքուն_Արգենտինայի_դեսպանին_կանչել_է_ԱԳՆ_և_բողոքի_նոտա_հղել_Արցախի_մասին_հայտարարությունների_համար
Այսօր Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելլուշին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2023 16:16 Asia/Tehran
  • Բաքուն Արգենտինայի դեսպանին կանչել է ԱԳՆ և բողոքի նոտա հղել՝ Արցախի մասին հայտարարությունների համար

Այսօր Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելլուշին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ դիվանագետին բողոքի նոտա է հանձնվել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հայտարարության հետ կապված։

«Այն ժամանակ, երբ Արևելյան Եվրոպան պատերազմի մեջ է, կան այլ դաժան հակամարտություններ, որոնք նվազ հանրային ուշադրություն են գրավում, բայց նույնքան ցավոտ են։ Օրինակ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում», - սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում «Մեծ քսանյակի» անդամ երկրների առաջնորդների հավաքին հայտարարել է նախագահ Ֆերնանդեսը»։

Պաշտոնական Բաքուն Արգենտինայի դեսպանին հորդորել է «ձեռնպահ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններից»։

24news.am