Ղազախստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների զորավարժությունը
(last modified Tue, 12 Sep 2023 08:47:54 GMT )
Սեպտեմբեր 12, 2023 12:17 Asia/Tehran
  • Ղազախստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների զորավարժությունը

Ղազախստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների զորավարժությունը:

Ղազախստանի Կարագանդայի շրջանում մեկնարկել են ԱՊՀ-ի անդամ երկրների «Պայքար 2023» անվանումով ուղիղ կրակի և հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ զորավարժությունները։

Բացի ղազախական ուժերից և հակաօդային պաշտպանության համակարգերից, մասնակցել են նաև Ղրղզստանի զինված ուժերի ռազմական խմբեր։

Ղրղզստանի հակաօդային պաշտպանության անձնակազմը կրակելու է «Pechora 2BM» շարժական զենիթահրթիռային համակարգից։ Այս համակարգը նախատեսված է կարճ և միջին հեռահարության վրա օդաչուավոր և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար:

Զորավարժությանը կհետևեն Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության գերատեսչությունների և հակաօդային պաշտպանության ուժերի ներկայացուցիչները։

Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այս միության ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթիում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից։ Վրաստանն այս միության անդամ դարձավ երկու տարի անց: ԱՊՀ-ի բյուջեի ավելի քան 70%-ը վճարում է Ռուսաստանը։