ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն այլևս հույս չունեն,որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում
ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, բանակի գեներալ Մարկ Միլին ասել է,-« Ուկրաինայում պատերազմի արագ ելքը քիչ հավանական է և Ուկրաինայի հաղթանակը «շատ բարձր նշաձող է» եւ «շատ երկար ժամանակ» կպահանջի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի սկզբից ի վեր դիմակայել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին՝ պնդելով , որ Մոսկվան լուրջ չէ խաղաղության հարցում։ Նա կարծում է, որ լավագույն արդյունքը, որին կարելի է հասնել, այն է, որ Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայի ողջ տարածքից։ Սակայն ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, բանակի գեներալ Մարկ Միլին, ով թոշակի է անցնելու այս սեպտեմբերի վերջին, ասել է, որ այդ նպատակի իրագործումը, որը Ռուսաստանի ամբողջական դուրսբերումն է Ուկրաինայից, հնարավոր չի լինի։ Միլին ավելի վաղ հայտարարել էր, որ այս հակագրոհներում արդյունքի հասնելու համար պետք է համբերատար լինել։
Parstoday-ի հայերեն ռադիոժամի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավագ պաշտոնյաները համոզված են, որ Ռուսաստանի հաղթանակն ուկրաինական պատերազմում, այն էլ ՆԱՏՕ-ի մերձակայքում, կնշանակի այս ռազմական կազմակերպության վարկաբեկում և Ռուսաստանի տարածաշրջանային ու միջազգային ազդեցության ու հզորության ընդլայնում,և Եվրոպայում կփոխի անվտանգության, ռազմական ու քաղաքական հավասարումները՝ ի վնաս Արեւմուտքի:Հետևաբար, ցանկացած գործողություն, որը կխոչընդոտի այս սցենարի իրագործումը, ներառյալ բոլոր տեսակի արդյունավետ և հեռահար սպառազինություններ, ինչպիսիք են Himars և ATACMS հրթիռներ, ինչպես նաև բոլոր տեսակի ծանր և կիսածանր մարտական տեխնիկա Ուկրաինա ուղարկելը, դրված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում նրա գործընկերների օրակարգում: Այնուամենայնիվ այդ քայլերը միայն պատճառ են դարձել այս պատերազմի երկարացմանը՝ առանց Ուկրաինայի օգտին արդյունքի հասնելու, ինչպես նաև Կիևի կառավարության կողմից խաղաղության ծրագրերի անտեսմանը։