Խաղաղության պայմանագրի նախագիծը փոխանցվել է Երևանին. Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա. Ալիևի ներկայացուցիչ
(last modified Thu, 21 Sep 2023 14:43:56 GMT )
Սեպտեմբեր 21, 2023 18:13 Asia/Tehran
  • Խաղաղության պայմանագրի նախագիծը փոխանցվել է Երևանին. Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա. Ալիևի ներկայացուցիչ

Եվլախում երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա:

Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությւոններով դեսպան Էլչին Ամիրբեկովը:

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների թշնամությանը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագիծը, ըստ որի երկու երկրները պարտավորվելու են չմիջամտել միմյանց գործերին, փոխանցվել է հայկական կողմին, և Բաքուն սպասում է Երևանի արձագանքին։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև ընդգծել է, որ Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա, քանի որ նրանց հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է:

tert.am