Ռուսաստանը վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i20644-Ռուսաստանը_վճռորոշ_դեր_կխաղա_ԼՂ_հակամարտության_կարգավորման_գործում._Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը հանգուցային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2016 13:13 Asia/Tehran
  • Ռուսաստանը վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը հանգուցային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

«Ռուսաստանը, իհարկե, վճռորոշ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կառավարություններին` լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-հունիսի 7-ին Բեռլինում ասել Է ասել Է կանցլերը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: