Գուտերեշը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ
Սեպտեմբեր 24, 2023 06:19 Asia/Tehran
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասվում է. «Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ռազմական լարվածության սրման կապակցությամբ և նշել, որ Բաքուն պետք է հավատարիմ մնա հրադադարի մասին համաձայնությանը»:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Գուտերեշը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմն ինչպե սնաև ընդգծել ՄԱԿ-ի աջակցությունը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու բոլոր միջնորդական ջանքերին։