Ալիևը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ. Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են
https://parstoday.ir/hy/news/world-i206612-Ալիևը_Էրդողանի_հետ_հանդիպման_ժամանակ._Ղարաբաղի_հայերը_Ադրբեջանի_քաղաքացիներ_են
Երկուշաբթի օրը, Նախիջևանում Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևն ասել է.«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մի մասն է, և այդ տարածքի բնակիչները համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ, և մենք ապահովում ենք նրանց անվտանգությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2023 14:14 Asia/Tehran
  • Ալիևը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ. Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են

Երկուշաբթի օրը, Նախիջևանում Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևն ասել է.«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մի մասն է, և այդ տարածքի բնակիչները համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ, և մենք ապահովում ենք նրանց անվտանգությունը»։

Ալիևը նշել է, որ Ղարաբաղի բռնակցման շուրջ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ բանակցություններ են տեղի ունեցել Եվլախում իսկ երկրորդ փուլը շարունակվում է Խոջալույում:

Այս հանդիպմանը Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել օգտագործել «խաղաղության համար ձեռք բերված հնարավորությունը»։

Անդրադառնալով Անկարա-Բաքու հարաբերություններին, Էրդողանն ասել է.«Այս հարաբերությունները բացառիկ են աշխարհում և շատ խորն են։ Ադրբեջանական բանակը առանց քաղաքացիական զոհերի հաջող գործողություն է իրականացրել Ղարաբաղում և հաստատել իր ինքնիշխանությունը։ Հենց հիմա խաղաղության լավ հնարավորություն կա, և մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կօգտագործի այդ հնարավորությունը»: