ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի զարգացումները
https://parstoday.ir/hy/news/world-i206730-ՌԴ_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_Ղարաբաղի_զարգացումները
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ղարաբաղի վերջին զարգացումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2023 06:45 Asia/Tehran
  • ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի զարգացումները

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ղարաբաղի վերջին զարգացումները:

Iran Press լրատվական գործակալությունը հայտնում է, որ ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության. «Կողմերը  քննարկել են Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ մարդասիրական օգնության, այս տարածաշրջանում հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման հարցերը»։

Հայտարարության մեջ ասված է. «Նախարարները քննարկել են նաև «Բաքվի և Երևանի միջև խաղաղության, սահմանազատման և տրանսպորտային գծերի ապաշրջափակման վերաբերյալ»։ 2020 և 2022 թվականների համաձայնագրերի իրականացման ուղիները»։

Անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունից հետո, այս շրջանի հայերը տարհանվում են և տեղափոխվում Հայաստան։

ՀՀ կառավարության հայտարարության համաձայն՝ այս պահի դրությամբ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստան է մուտք գործել ավելի քան 50 հազար հայ։

Միևնույն ժամանակ, Եվրամիության, Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները երեքշաբթի օրը հանդիպել են Բրյուսելում և քննարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։