ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի զարգացումները
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ղարաբաղի վերջին զարգացումները:
Iran Press լրատվական գործակալությունը հայտնում է, որ ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության. «Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ մարդասիրական օգնության, այս տարածաշրջանում հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման հարցերը»։
Հայտարարության մեջ ասված է. «Նախարարները քննարկել են նաև «Բաքվի և Երևանի միջև խաղաղության, սահմանազատման և տրանսպորտային գծերի ապաշրջափակման վերաբերյալ»։ 2020 և 2022 թվականների համաձայնագրերի իրականացման ուղիները»։
Անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունից հետո, այս շրջանի հայերը տարհանվում են և տեղափոխվում Հայաստան։
ՀՀ կառավարության հայտարարության համաձայն՝ այս պահի դրությամբ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստան է մուտք գործել ավելի քան 50 հազար հայ։
Միևնույն ժամանակ, Եվրամիության, Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները երեքշաբթի օրը հանդիպել են Բրյուսելում և քննարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։