Զանգեզուրի միջանցքն Իրանի տարածքով. Թուրքիայի ծուղակը Թեհրանի համար, թե՞ սադրել Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i206784-Զանգեզուրի_միջանցքն_Իրանի_տարածքով._Թուրքիայի_ծուղակը_Թեհրանի_համար_թե_սադրել_Հայաստանին
Իրանը լրջորդեն ընդդիմանում է Զանգեզուրի միջանցքին: Հիմնական պատճառներից մեկը Արևելքի և Արևմուտքի միջև փոխադրումների ոլորտում Իրանի դերի նվազումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2023 08:09 Asia/Tehran
  • Զանգեզուրի միջանցքն  Իրանի տարածքով. Թուրքիայի ծուղակը Թեհրանի համար, թե՞ սադրել Հայաստանին

Իրանը լրջորդեն ընդդիմանում է Զանգեզուրի միջանցքին: Հիմնական պատճառներից մեկը Արևելքի և Արևմուտքի միջև փոխադրումների ոլորտում Իրանի դերի նվազումն է:

 Սակայն վերջերս Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ Իրանից դրական ազդանշաններ է ստացել՝ միջանցքն ԻԻՀ տարածքով անցկացնելու վերաբերյալ: Ու թեև Էրդողանի դիրքորոշման պատճառը պարզ չէ, Իրանը պետք է զգույշ լինի, որպեսզի չընկնի Անկարայի ծուղակը:

Տնտեսական համագործակցության զարգացման պատրվակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նախիջևան, վկայում է, որ Թուրքիան քաղաքական խաղ է խաղում՝ մեղմ հայտարարությունների քողի տակ իր հիմնական նպատակներն առաջ տանելու համար։ Մի իրավիճակում, երբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածություն է տիրում, իսկ Անկարան աջակցում է Բաքվին, Թուրքիան և արտաքին այլ դերակատարներ փորձում են հասնել իրենց նպատակներին:

Նախիջևանից վերադառնալուց հետո իր ելույթում, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքին, Էրդողանն ասել է. «Թուրքիան աջակցում է Ադրբեջանը Նախիջևանին միացնող խաղաղ միջանցքին, բայց եթե Երևանը դեմ լինի, ապա միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով: Մենք ամեն ինչ անում ենք Զանգեզուրի միջանցքը բացելու համար, և Իրանից նույնպես դրական ազդակներ են գալիս»։

Մինչդեռ Իրանը բազմիցս ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխության: Մյուս կողմից, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքում ոչ մի միջանցք չի կարող գործել։

Հարկ է նշել, որ Իրանի իշխանությունները դեռևս չեն արձագանքել Էրդողանի հայտարարությանը: Իրանն իր դիրքորոշումներում մշտապես դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, ինչի համար ունի մի քանի պատճառ, ներառյալ այն, որ Իրանի դերը Արևելքի և Արևմուտքի միջև փոխադրումների հարցում կնվազի և երկիրը կկորցնի ԵԱՏՄ-ի հետ իր կապը:  

Կովկասի հարցերով փորձագետ Բորհան Հեշմաթին կարծում է, որ Էրդողանի այցը Նախիջևան  Հայաստանին համոզելուն ուղղված նրա աշխարհաքաղաքական մեծ խաղի շարունակությունն է: Վերլուծաբանն ասում է. «Հրաժարվելով Սյունիքից, այսինքն՝ Իրանի հետ սահմանից, խեղաթյուրված մեկնաբանությամբ, որ եթե ճանապարհը խաղաղ կամ ռազմական ճանապարհով  չփոխանցվի, այն կանցնի Իրանի տարածքով, Էրդողանը միմիայն Հայաստանին մոլորեցնելու նպատակ է հետապնդում»:

Նա հավելում է. «Էրդողանն ասում է, թե Իրանից դրական ազդանշան է գալիս: Սակայն պետք է նշել, որ Իրանը միշտ էլ կապի ուղիներ է ունեցել Հայաստանով կամ Ադրբեջանով, որոնցով երթևեկություն է իրականացվել առանց առանց քաղաքական և անվտանգության հետևանքների։ Ուստի Իրանի կողմից դրական ազդակ միշտ եղել է, և Էրդողանը չպետք է փորձի այս հարցը օգտագործել որպես Զանգեզուրի միջանցք ստեղծելու Արևմուտքի մեծ հավակնություններին և նպատակներին համահունչ հնարք»։ 

Փորձագետի խոսքով. «Այս քայլով Իրանը կհայտնվի աշխարհաքաղաքական փակուղու մեջ: Այս հարցը քննարկվել է նույնիսկ ՆԱՏՕ-ում և Բրիտանիայի ներկայացուցիչն այն դրական է գնահատել: Այլ խոսքով, նրանք նպատակ ունեն ընդլայնել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությունը, Թուրքիայի միջոցով ու Սիոնիստական  ռեժիմի աջակցությամբ:

Հեշմաթին հավելում է. «Բարեբախտաբար, Իրանը թույլ չի տվել, որ այդ նպատակն իրականացվի: Եթե այդ միջանցքի հարցն ավելի մանրամասն ուսումնասիրվի, կպարզվի, որ այն  նույնիսկ ի վնաս Ադրբեջանի կլինի, քանի որ իրականում գտնվելու է Թուրքիայի տրամադրության տակ, որը ՆԱՏՕ-ի  գործակալն է տարածաշրջանում: Արդյունքում այս պլանի հետևորդների վերջնական նպատակն Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն է»։

Փորձագետների կարծիքով՝ Նախիջևան կատարած այցից հետո Էրդողանի վերջին հայտարարությունները՝ կապված Զանգեզուրի միջանցքն Իրանի տարածքով անցնելու հետ,  նպատակ ունի Հայաստանին ցույց տալ, թե միջանցքի տնտեսական օգուտները քաղելու է Իրանը և այդ ճանապարհով Փաշինյանին համոզել ստանալ հասարակական դրական կարծիք: