Գերմանիան ընդգծել է ԵՄ անօրինական ներգաղթը կանխելու անհրաժեշտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է. «Բեռլինը հավատարիմ է իր սահմանները պաշտպանելու որոշմանը և ընդգծում է ԵՄ անօրինական ներգաղթը կանխելու անհրաժեշտությունը»:
ԻՌՆԱ-ն, հղում անելով Russia Today-ին, հայտնում է, որ RND հեռուստաալիքին տված հարցազրույցում, նշելով որ այդ երկիր մուտք գործած ապաստան հայցողների թիվը մեծ է, Շոլցն ասել է. «Չնայած նախքան Գերմանիա մուտք գործելը ապաստան հայցողներն անցել են ԵՄ այլ երկրներով, սակայն նրանց ավելի քան 70%-ի անուններն ու տվյալները գրանցված չեն այդ երկրներում»։
Դժգոհություն հայտնելով Եվրամիությունում ներգաղթի խնդրի կապակցությամբ գործողությունների ներկա վիճակից, Շոլցը հավելել է. «Այս իրավիճակը չի կարող շարունակվել և պետք է փոխվի»։ Անդրադառնալով Լեհաստանի հետ սահմանին ստուգումներն ակտիվացնելու իր որոշմանը, Շոլցը նշել է. «Ակնկալում եմ, որ ստուգումների ակտիվացումն էական արդյունքներ կունենա»։
ԵՄ անդամներին կոչ անելով ավելի լուրջ վերաբերվել ներգաղթի խնդրին, Գերմանիայի կանցլերն ասել է. «Մենք պետք է միասնական մնանք՝ դեպի Եվրամիություն անօրինական ներգաղթը կասեցնելու հարցում»։