Բրիտանիայում բժիշկները գործադուլ են հայտարարել կենցաղային խնդիրների պատճառով
Բրիտանիայի առողջապահական համակարգում աշխատող բժիշկներն ու մասնագետները գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի կենսապահովման ճգնաժամի, ցածր աշխատավարձի և աշխատանքային վատ պայմանների դեմ։
Բրիտանիայի հանրային առողջապահական համակարգում աշխատող բժիշկների և մասնագետների եռօրյա գործադուլը սկսվել է այս երկուշաբթի առավոտյան՝ այդ երկրի պահպանողական իշխող կուսակցության տարեկան ժողովի հետ միաժամանակ։
Բրիտանիայում գործադուլ հայտարարած բժիշկներն ու բուժաշխատողները նշել են, որ իրենց աշխատավարձը գրեթե մեկ տասնամյակ չի բարձրացել, և հաշվի առնելով, որ գնաճի մակարդակը հասել է ամենաբարձր մակարդակին վերջին քառասուն տարիների ընթացքում, նրանց աշխատավարձը պետք է բարձրացվի գոնե գնաճի տեմպերով, բայց կառավարությունը դեմ է գնաճին համապատասխան աշխատավարձերի բարձրացմանը: