ՄԱԿ-ը քննադատել է Եվրոպայում Սուրբ Ղուրանի պղծումը
https://parstoday.ir/hy/news/world-i207068-ՄԱԿ_ը_քննադատել_է_Եվրոպայում_Սուրբ_Ղուրանի_պղծումը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է Եվրոպայում Սուրբ Ղուրանի պղծումն ու այրումը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 10:45 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը քննադատել է Եվրոպայում Սուրբ Ղուրանի պղծումը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է Եվրոպայում Սուրբ Ղուրանի պղծումն ու այրումը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է Եվրոպայում Սուրբ Ղուրանի պղծումն ու այրումը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը չորեքշաբթի օրը Մադրիդում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակի կապակցությամբ կազմակերպված համաժողովում քննադատել է Եվրոպայում Ղուրանի այրումը և հայտարարել, որ այդ սադրանքներն իրականացվում են կանխամտածված և միտված են տարաձայնություններ սերմանելու երկրների և հասարակությունների միջև։

Ֆոլկեր Թյուրքը   Եվրոպային կոչ է արել արմատախիլ անել ռասիզմը և պաշտպանել ներգաղթյալների և փախստականների մարդու իրավունքները:

Նա նշել է. «Եթե մենք նայենք աշխարհի իրադարձություններին, կտեսնենք, որ բախվում ենք մեծ մարտահրավերների, որոնք բարդանում են և կարող են աղետալի հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար»:

Սուրբ Ղուրանի պղծումը վերջին ամիսներին բազմիցս կրկնվել է եվրոպական երկրներում և շարունակվում է՝ չնայած իսլամական երկրների և միջազգային կազմակերպությունների բողոքին:

Արևմտյան երկրների կառավարությունների և կառույցների արձագանքն այս զազրելի արարքին սահմանափակվում է միայն հայտարարություններում և նույնիսկ որոշ արևմտյան կառավարություններ դա մեկնաբանեցին որպես խոսքի ազատություն, ինչը նպաստեց նման դեպքերի կրկնությանը: