ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i207088-ԱՄՆ_ում_ինքնաթիռի_կործանման_հետևանքով_2_մարդ_է_զոհվել
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում թեթեւ ինքնաթիռը բախվել է բնակելի շինության տանիքին, զոհվել է երկու մարդ, ևս մեկը վիրավորվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 12:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում թեթեւ ինքնաթիռը բախվել է բնակելի շինության տանիքին, զոհվել է երկու մարդ, ևս մեկը վիրավորվել է:

Ինչպես հայտնում է CBS News-ը, Օրեգոն նահանգում  հետաքննություն է անցկացվում  այսօր առավոտյան  տեղի ունեցած ինքնաթիթռի կործանման վերաբերյալ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը պտտվում և հարվածում տան տանիքին։

Այս ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են երեք ուղևորներից երկուսը։

Պետական ​​պաշտոնյաների խոսքով՝ միջադեպի պահին տանը մի քանի մարդ է եղել, սակայն չեն տուժել։

Երեք ամիս առաջ ևս Կալիֆորնիայի հարավում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով  զոհվել էր վեց մարդ: