ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել
Հոկտեմբեր 05, 2023 12:54 Asia/Tehran
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում թեթեւ ինքնաթիռը բախվել է բնակելի շինության տանիքին, զոհվել է երկու մարդ, ևս մեկը վիրավորվել է:
Ինչպես հայտնում է CBS News-ը, Օրեգոն նահանգում հետաքննություն է անցկացվում այսօր առավոտյան տեղի ունեցած ինքնաթիթռի կործանման վերաբերյալ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը պտտվում և հարվածում տան տանիքին։
Այս ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են երեք ուղևորներից երկուսը։
Պետական պաշտոնյաների խոսքով՝ միջադեպի պահին տանը մի քանի մարդ է եղել, սակայն չեն տուժել։
Երեք ամիս առաջ ևս Կալիֆորնիայի հարավում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել էր վեց մարդ: