Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i207108-Հիքմեթ_Հաջիևը_հայտարարել_է_որ_Ադրբեջանը_պատրաստ_է_Բրյուսելում_եռակողմ_հանդիպմանը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության մասնակցությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպումներ անցկացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 15:56 Asia/Tehran
  • Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության մասնակցությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպումներ անցկացնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հաջիևն այս մասին գրել է Х-ի իր միկրոբլոգում:

«Ադրբեջանը աջակցում է Բրյուսելի եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։ Այս համատեքստում Ադրբեջանը հանդես է գալիս բազմաթիվ խաղաղարար նախաձեռնություններով, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը»,- նշել է Հաջիևը։

Նրա խոսքով, Ադրբեջանը նաև աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ ուղիղ երկկողմ երկխոսությանը և բանակցություններին։

armenpress.am