Բայդենի կառավարությունը նախատեսում է 100 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային
Բրիտանական Telegraph թերթը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթ տրամադրել։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Telegraph-ը գրել է, որ Բայդենը մտադիր է հոգալ Ուկրաինայում պատերազմի ծախսերը մինչև հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները՝ դրանով իսկ հաղթահարելով հանրապետականների ստեղծած փակուղիները։ Սպիտակ տունը մշակում է նախագիծ, որը ենթադրում է Ուկրաինային ֆինանսական, սպառազինության և մարդասիրական օգնության ամենամեծ փաթեթի տրամադրում:
նախագիծը ներկայացվելու է Կոնգրեսին: ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի պաշտոնյաները խորը տարաձայնություններ ունեն դաշնային կառավարության ֆինանսավորման շուրջ: Ավելի վաղ Կոնգրեսը չի հաստատել Ուկրաինային 24 միլիարդ դոլարի օգնության Բայդենի առաջարկը:
ՆԱՏՕ-ի ղեկավարները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն են հայտնել Կիևին ամերիկյան աջակցության կրճատման կապակցությամբ։ Միաժամանակ նվազել է նաև եվրոպացիների աջակցությունը։