Բայդենի կառավարությունը նախատեսում է 100 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային
https://parstoday.ir/hy/news/world-i207206-Բայդենի_կառավարությունը_նախատեսում_է_100_միլիարդ_դոլարի_օգնություն_տրամադրել_Ուկրաինային
Բրիտանական Telegraph թերթը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթ տրամադրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2023 05:15 Asia/Tehran
  • Բայդենի կառավարությունը նախատեսում է 100 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային

Բրիտանական Telegraph թերթը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթ տրամադրել։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Telegraph-ը գրել է, որ Բայդենը մտադիր է հոգալ Ուկրաինայում պատերազմի ծախսերը մինչև հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները՝ դրանով իսկ հաղթահարելով հանրապետականների ստեղծած փակուղիները։ Սպիտակ տունը մշակում է նախագիծ, որը ենթադրում է Ուկրաինային ֆինանսական, սպառազինության և մարդասիրական օգնության ամենամեծ փաթեթի տրամադրում:

նախագիծը ներկայացվելու է Կոնգրեսին: ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի պաշտոնյաները խորը տարաձայնություններ ունեն դաշնային կառավարության ֆինանսավորման շուրջ: Ավելի վաղ Կոնգրեսը չի հաստատել Ուկրաինային 24 միլիարդ դոլարի օգնության Բայդենի առաջարկը:

ՆԱՏՕ-ի ղեկավարները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն են հայտնել Կիևին ամերիկյան աջակցության կրճատման կապակցությամբ։ Միաժամանակ նվազել է նաև եվրոպացիների աջակցությունը։