Սպիտակ տուն. ՀԱՄԱՍ-ի գործողություններին Իրանի մասնակցության որևէ նշան չկա
Հոկտեմբեր 08, 2023 05:39 Asia/Tehran
Ամերիկացի պաշտոնյան հերքել է «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությանն Իրանի մասնակցության մասին պնդումները։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան կառավարության բարձրաստիճան պաշտոնյան կիրակի վաղ առավոտյան հայտարարել է. «ՀԱՄԱՍ-ի կողմից Սիոնիստական ռեժիմի դեմ իրականացվող «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությանն Իրանի մասնակցության որևէ նշան չկա»։
Ամերիկացի պաշտոնյան, ով խնդրել է չհրապարակել իր անունը, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է. «Սպիտակ տունն աջակցում է Թել Ավիվին և պատրաստ է բոլոր անհրաժեշտ միջոցները տրամադրել ռեժիմին»։ Նա հավելել է. «Բայդենի կառավարությունը հավանաբար կիրակի օրը կհայտարարի Սիոնիստական ռեժիմին նոր ռազմական օգնության տրամադրման մասին»։