Ալիևն աշխանքային այցով ժամանել է Վրաստան
https://parstoday.ir/hy/news/world-i207216-Ալիևն_աշխանքային_այցով_ժամանել_է_Վրաստան
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2023 11:37 Asia/Tehran
  • Ալիևն աշխանքային այցով ժամանել է Վրաստան

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին Ադրբեջանի և Վրաստանի պետական ​​դրոշները, Ալիևի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ադրբեջանի նախագահին դիմավորել են Վրաստանի փոխվարչապետ, տնտեսական և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և պաշտոնատար այլ անձինք։

news.am